Իմ գերդաստանը

Հոկտեմբեր ամսվա իմ անհատական նախագիծը «Մեր գերդաստանը» ընտանեկան նախագիծն է, և ես որոշեցի պատմեմ իմ մայրիկի տատիկի հոր մասին, քանի որ շատ հետաքրքիր պատմություն է․․․

Նրա անունը Լևոն էր, երեխաները, թոռները նրան կանչում էին Լևոն պապա։ Իմ մաման փոքր էր, երբ նա մահացավ։ Նա շատ դժվար կյանք է ունեցել, նա տեսել է 4 մեծ պատերազմ՝ հայերի Ցեղասպանությունը, Ռուսաստանի քաղաքացիական Մեծ պատերազմը, Իրանի Մեծ հեղափոխությունը, Իրանի և Իրաքի միջև մղված 8-ամյա պատերազմը։

Նա 13-14 տարեկան էր, երբ Օսմանիան թուրքերը նրան և իր մայրիկին Վան քաղաքից վռնդում են, իր հայրիկին տանում են պատերազմ, դրանից հետո Լևոնը հայրիկին չի տեսնում։ Իրենք կարողանում են փախչել դեպի Ռուսաստան։ Մայրիկիս տատիկը՝ Ադիկ մաման, միշտ լացելով պատմում էր, թե ինչպես Լևոն պապան տեսավ մի կնոջ իր երկու աղջիկներով Արաքս գետում։ Այդ կինը խեղդեց իր աղջիկներին, որ թուրքերը նրանց գերի չտանեն։

Ռուսաստանում Լևոնը իր մայրիկի հետ էր ապրում, հետո ամուսնացել էր ռուսահայ աղջկա հետ, հայ էր, բայց ապրում էր Ռուսաստանում։ Հետո մայրիկիս տատկիը՝ Ադիկ մաման է ծնվում։ Նա պատմում էր մայրիկիս, թե ինչպես Ռուսաստանի հեղափոխության ժամանակ իրենք մի կովով և ալյուրով կարողացան իրանց հարևաններին սովից փրկել։ Լևոն պապան շատ մեծահոգի, բարեգործ մարդ էր։

Անհայտ պատճառներով իրենք Ռուսաստանից տեղափոխվեցին Իրան՝ Թավրիզ։ Այդտեղ Ադիկ մաման ծանոթանում և ամուսնանում է Վարդգես անունով հայ մարդու հետ և ունենում են 3 աղջիկ՝ Աննա (իմ տատիկը), Մանուշ, Անահիտ (մենք իրեն կանչում ենք Անո)։

Աննա տատիկը փոքր էր, երբ իրենք տեղափոխվեցին Թեհրան, որտեղ նա իմ պապիկի՝ Վահիկի հետ է ծանոթանում։ Նրանք ամուսնանում են, ունենում զույգ տղա՝ Զարեհ, Նժդեհ անուններով, և աղջիկ՝ Նարինե անունով, ով իմ մայրիկն է։

Ես այդ սերնդից միայն Անոյին և Վահիկ մեծ պապիին եմ տեսել։ Այս ամենը իմ մայրիկի հիշողություններն են, որոնք Ադիկ մաման է պատմել և փոխանցել իր թոռանը։

5 comments

Leave a comment