Թաքնված ջրվեժ Դիլիջանում

Ընկեր Անուշը և ընկեր Սիլվան կազմակերպել էին ավագ դպրոցի սովորողների համար մեկ օրյա ճամփորդություն դեպի Դիլիջանի  Թաքնված ջրվեժ։
Շարժվեցինք Մայր դպրոցի բակից` առավոտյան ժամը 9։30 ։ Ճանապարհին խցանում էր և ճանապարհը շատ երկար տևեց։ Շատ շոգեր և մեր ավտոբուսը հետևի մասում չուներ պատուհաններ, այդ պատճառով ես նստեցի առջևը։ Ճանապարհը տեվեց 3 ժամ։ Վերջապես հասանք տեղ։
Մեր առջև գեղեցիկ անտառ էր, գեղեցիկ բնություն։ Մտանք անտառ և ահա մեր առջև դուրս եկավ Թաքնված ջրվեժը։ Դա մի աննկարագրելի տեսարան էր, այնքան տպավորիչ, կարծես իրական չէր։

Աշակերտներից երկուսը մտան ջուրը, քանի որ շատ շոգ էր։ Նկարվեցինք զանազան վայրերում։

Որոշեցինք մի տեղ գտնենք, որպիսզի ճաշենք։ Ջրվեժից մի փոքր ցած, ջրի մոտ ճաշեցինք։ Ես և մի աղջիկ ջրում քայլելով, ճաշում էինք։Որոշեցինք վերադառնալ, սակայն մեր հետեվից մի շուն եկավ և մեզ միջև աֆտոբուս ճանապարհեց։

Ճանապարհին մեր հետի մի աղջիկ բռնեց երկու թիթեռ, հիանալուց հետո բաց թողեց նրանց։

Ուղևորվեցինք դեպի Հաղարծին վանական համալիր։ Շնիկն էլ եկավ մեզ հետ։ Հաղարծինի առջև շնիկի հետ բոլորով նկարվեցինք։
Ժամանակն եկավ հետ դարձի, այս անգամ ես այնքան հոգնած էի, որ նստեցի հատակին և ոտքերս պարզեցի նստարանների տակ։
Ավտոբուսը անցնում էր իմ և ընկերուհուս տան ճանապարհով, այդ պատճառով մենք իջանք։ Ընկերուհուս ճանապարհելուց հետո գնացի տուն։

Ծանոթացա նոր մարդկանց հետ և ձեռք բերեցի նոր ընկերներ։
Ընկեր Անուշի հետ ճամփորդելը միշտ շատ հաճելի է։

3 comments

  1. […] день. Много дорог в этот день окрывает День Знаний:  скрытый водопад в Дилиджане, водохранилище реки Азат, и неимоверно […]

    Like

  2. […] день. Много дорог в этот день окрывает День Знаний:  скрытый водопад в Дилиджане, водохранилище реки Азат, и неимоверно […]

    Like

Leave a comment